Добавить новость

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

FAST-ն ընդլայնում է բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ գործակցությունը

Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) գործընկեր վեց բարձրագույն ուսումնական եւ գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցության համաձայնագրեր է ստորագրել։

FAST-ի հեղինակած ADVANCE դրամաշնորհային ծրագիրը նպաստում է հայաստանյան եւ միջազգային գիտական համայնքի միջեւ կապերի ամրապնդմանն ու միջազգային մրցունակ հետազոտություններում տեղացի գիտնականների ներգրավմանը՝ արտասահմանյան գիտական ղեկավարների մասնակցության շնորհիվ։ Ծրագիրը միավորում է միջդիսցիպլինար գիտական ճյուղերն ու մասնագետներին մեկ հետազոտական նախագծի շուրջ։

«Գիտելիքն է յուրաքանչյուր ազգի ուժի, բարգավաճման ու ժամանակակից մնալու գրավականը։ Առաջընթացի համար մենք պետք է շարունակաբար լայնացնենք գիտելիքի եւ նորարարության սահմանները: Ահա թե ինչու է ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագիրն այդքան կարեւոր․ այն առաջատար մեխանիզմ է, որը կարող է օգնել մեր ազգին գիտության միջոցով գրանցել աննախադեպ հաջողություններ ապագա տարիներին»,- նշել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

Սփյուռքահայ եւ օտարազգի ինը գիտնական ներկայում ղեկավարում է հետազոտական նախագծերը, որոնցում ընդգրկված է 60 տեղացի եւ միջազգային հետազոտող։ Նախագծերն իրականացվում են կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, համակարգչային տեսողության, նյութագիտության, կենսաինֆորմատիկայի, դեղերի հայտնագործման, տվյալագիտության, ռադիոկենսաբանության, մաթեմատիկական վերլուծության ուղղություններով:

Ծրագրի շրջանակում նշանակալի դեր է հատկացվում համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցությանը: Նախագծերն իրականացվում են գործընկեր հաստատությունների՝ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Լ․ Ա․ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի եւ Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի մասնակցությամբ եւ օժանդակությամբ։

Երեւանի պետական համալսարանը ծրագրի առաջին գործընկեր բուհն է, որը նաեւ հանդես է գալիս որպես նախագծերի համաֆինանսավորող։ Համատեղ իրականացվող չորս նախագծից երկուսի դեպքում ԵՊՀ-ն հատկացրել է հիսուն տոկոսի չափով ֆինանսավորում։

«Մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող այդ նախագծերը նոր հնարավորություններ են բացում մեր գիտնականների առաջ՝ նրանց համար ապահովելով նորարարական ու միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ իրականացնելու եւ նոր ու կարեւոր արդյունքներ գրանցելու ոգեշնչող միջավայր: Իմ համոզմամբ բուհերի եւ գործարար ոլորտի ու մասնավոր այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունն է այն ճանապարհը, որը խթանելու է մեր երկրում կրթության ու գիտության զարգացումը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Մինչ օրս ծրագրի շրջանակում ներդրվել է 630,000 ԱՄՆ դոլար՝ ուղղված տեղացի հետազոտողների աշխատավարձերի, լաբորատոր օժանդակ նյութերի, գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու, միջազգային համաժողովներին մասնակցության, արտասահմանում համատեղ հետազոտական նախագծերում ընդգրկվելու, թիմերը ղեկավարող միջազգային գիտնականների ճամփորդական ծախսերի եւ դեպի Հայաստան այցելությունների, անհրաժեշտության դեպքում  նաեւ արտոնագրի ծախսերի համար: Հետազոտական նախագծեր ղեկավարելուց զատ գիտական ղեկավարները Հայաստանում նաեւ անցկացնում են թեմատիկ դասախոսություններ, աշխատարաններ, որոնց մասնակիցների թիվն ավելի քան 550 է։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России