Мы в Telegram
Добавить новость



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Կառուցելով կամուրջներ. Զուբեյդան՝ խուլ մարդկանց գեղեցիկ աշխարհի, անսահման սիրո, կամքի և խտրականության մասին

Գյումրիում ապրող Մելիքյանների ընտանիքում ծնված դստերը Զուբեյդա անվանակոչեցին։ Յուրահատուկ այս անվան ընտրությունը պատահական չէր.  Զուբեյդան մոր կարդացած գրքերից մեկի հերոսուհին էր, հերոս մայր, ուժեղ ու պայքարող տեսակ։ Խուլ ծնողների ընտանիքում ծնված փոքրիկ Զուբեյդայի համար մայրը երազանք ուներ. դուստրը հաջողությունների հասնի, «տիեզերք թռնի»: Զուբեյդան ասում է՝  մայրը իր հետ կապված երազանքը իրագործված էր համարում։ Զուբեյդա Մելիքյանը, […]

The post Կառուցելով կամուրջներ. Զուբեյդան՝ խուլ մարդկանց գեղեցիկ աշխարհի, անսահման սիրո, կամքի և խտրականության մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Գյումրիում ապրող Մելիքյանների ընտանիքում ծնված դստերը Զուբեյդա անվանակոչեցին։ Յուրահատուկ այս անվան ընտրությունը պատահական չէր.  Զուբեյդան մոր կարդացած գրքերից մեկի հերոսուհին էր, հերոս մայր, ուժեղ ու պայքարող տեսակ։ Խուլ ծնողների ընտանիքում ծնված փոքրիկ Զուբեյդայի համար մայրը երազանք ուներ. դուստրը հաջողությունների հասնի, «տիեզերք թռնի»: Զուբեյդան ասում է՝  մայրը իր հետ կապված երազանքը իրագործված էր համարում։

Զուբեյդա Մելիքյանը, ճիշտ է, տիեզերք չթռավ, բայց կյանքի տարբեր մարտահրավերներ և հոգեբանական բարդ փուլեր հաղթահարելով, և ծնողներից սեր ու ոգեշնչում ստանալով այսօր Հայաստանում լավագույն ժեստերի թարգմանիչներից է, առաջին ժեստերի լեզվով գրված երգի հեղինակն ու հեռուստատեսությունում առաջին ժեստերի լեզվի թարգմանիչը։ Զուբեյդան նաև առաջինն էր, որ լսողության խնդիրներ ունեցողների համար Պատարագ և Աստվածաշունչ թարգմանեց:

«Ես ամբողջ կյանքում պայքարել եմ, որ ժեստերի լեզուն սիրվի, ու հիմա կարող եմ ասել, որ իմ պայքարը գոնե մի քիչ արդյունք տվել է։ Այսօր շատերը ժեստերի լեզվով ասում են՝ ես քեզ սիրում եմ»,- ասում է Զուբեյդա Մելիքյանը։

Զուբեյդան 66 տարեկան է: Ասում է՝ կյանքի բոլոր փուլերում պայքարել է արդարության ու հավասար իրավունքների համար։ Ճանապարհը, որ անցել է կյանքը սիրող այս կինը, հաճախ ուղեկցվել է ծանր ապրումներով, հոգեբանական բարդ իրավիճակներով, խտրական վերաբերմունքով: 

«Մայրս միշտ ասում էր՝ պետք է լավ սովորես, շատ կարդաս, որ իմ չիրագործված երազանքները կարողանաս իրագործել, որ բոլորը հասկանան, թե ով է խուլը ու չծաղրեն, իսկ ծաղրանքի ամեն տեղ էինք հանդիպում։ Մարդիկ երբ տեսնում էին մեզ ժեստերի լեզվով խոսելիս, քչփչում էին, թու-թու-թու անում ու օձիքը կծում, բոլորն ինձ ասում էին՝ ինչ սիրուն աղջիկ է, բայց, ափսոս, հերն ու մերը լալ են, ու այդ «լալ» բառն էր, որ շատ վիրավորական էր»,- հիշում է Զուբեյդան։  

Զուբեյդան լինելով խուլ ծնողների դուստր՝ նաև անձնական կյանքում է շատ խտրական վերաբերմունքի բախվել։ Հիշում է, որ երբ արդեն հասուն տարիքում էր, և տղաները իրեն սիրահարվում էին, նրանց ծնողները թույլ չէին տալիս իր հետ շփվել՝ ընտանիք կազմելու նպատակով՝ մտավախություն ունենալով, որ երեխաներն էլ խուլ կծնվեն։ Անգամ եղել է դեպք, երբ ծնողները տղային ծեծել էին, որ հեռու մնա Զուբեյդայից, իսկ երբ տղաները համառում էին, արդեն Զուբեյդայի մեջ էր խոսում աղջկական ինքնասիրությունը, ու ինքն էր մերժում։

«Այդ արտահայտությունը միշտ ականջներիս մեջ էր, ու ես էլ էի շատ նեղվում, գրականություն էի կարդում, որ հասկանայի՝ իրո՞ք իմ երեխաներն էլ խուլ կծնվեն։ Շատ էի լացում, որովհետև չէի ուզում, որ իմ երեխաներն էլ խուլ լինեն ու զգան էն, ինչ ծնողներս են զգացել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չլսող ծնողների 90 տոկոսի երեխաները լսողության խնդիր չեն ունենում, չնայած իմ ծնողների մոտ խլությունը ձեռքբերովի էր, մայրս 6 տարեկանում մենինգիտից է կորցրել լսողությունը, հայրս էլ, տատիս պատմելով, երդիկից է ընկել»,- ասում է Զուբեյդան։

Զուբեյդան երկու դուստր, չորս թոռնիկ ունի։ Դուստրերից մեկը ժեստերի լեզվի թարգմանիչ է, մյուսը՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտ է, որը ներկայումս ԱՄՆ-ում է բնակվում։ Զուբեյդան հիշում է, որ խտրական վերաբերմունքը եւ տատիկ-պապիկի խուլ լինելը շահարկվել է նաեւ դուստրերի հասուն տարիքին հասնելու դեպքում, սակայն հավելում է՝ հիմա երիտասարդներն ավելի ինքնուրույն են,  հեշտ են հաղթահարում նման իրավիճակները։ 

Տարիներ առաջ հասարակության մեջ թե՛ կարծրատիպերը, թե՛ խտրականությունն ու թե՛ իրազեկվածության պակասը մեծ խնդիրների առաջ էին կանգնեցնում հաշմանդամություն ունեցող անձանց։ Զուբեյդան հիշում է, որ երբ իրեն տեսնում էին ժեստերի լեզվով խոսելիս, ասում էին. «Ի՜նչ ափսոս ես, կաթ ու լուս ես, բայց հերդ ու մերդ լալ են»։

«Ու ես չէի հասկանում՝ ինչո՞ւ եմ ափսոս, որովհետև ապրել եմ լիարժեք ընտանիքում, լիարժեք կյանքով։ Երգել եմ, պարել եմ, թռվռացել եմ։ Բայց եկավ մի տարիք, երբ ես ուզում էի կայանալ ու հասակակիցներիս նմանվել, և այդ ժամանակ ամաչում էի դրսում ժեստերի լեզվով խոսելուց, որովհետև խեթ հայացքները շատ էին։ 

Մի օր դուրս եկանք, մայրիկիս խնդրեցի դրսում չխոսել, ու մայրս միամիտ հարցրեց, թե ինչ պաղպաղակ կուտեմ: Այդ պահին դիմացից մի տղա էր անցնում մոր հետ ու այնպես նայեց, ես ինքնաբերաբար խփեցի մայրիկիս ձեռքերին ու ասեցի. «Խնդրել էի, չէ՞, որ դրսում չխոսես»։ Մայրիկս վայ-վայ-վայ արեց, ու էդ դեպքից հետո ինձ չէի կարողանում ներել, հազար անգամ ներողություն եմ խնդրել մայրիկիցս ու համբուրել ձեռքերը»: 

Այս պատմությունը պատմելիս Զուբեյդան հուզվում է: Ծնողներին վերջերս է կորցրել, բայց ասում է, որ նրանք իր համար ոգեշնչման աղբյուր են եղել ամբողջ կյանքի ընթացքում։

Զուբեյդայի հաճախ է հիշում մորը: Ասում է՝ մայրը նաև երազում էր երգել,՝ ամեն ինչ կարողանում էր անել, տիկնիկների համար հրաշալի հագուստներ էր կարում, միայն լա-լա-լա էր անում ու ասում, որ միայն երգել չի կարող, բայց երազում է։ Այդ ժամանակ Զուբեյդան չգիտեր, որ դառնալու է առաջին ժեստերի լեզվով երգի հեղինակը։

«Փաստորեն ես կարող էի նաև մայրիկիս այդ երազանքն իրականացնել, ու երբ այդ երգը ներկայացնում էի, կանգնել էի Հյուսիսային պողոտայի եզրաքարերի վրա՝ բարձր մի տեղ, ու այդ երգն էի երգում, հիշեցի, թե ինչպես եմ մայրիկիս ձեռքերին խփել, իսկ ես հիմա ամբողջ աշխարհի առաջ ժեստերի լեզվով երգում եմ ու հեռուստատեսությամբ ցուցադրվում եմ»,- հուզմունքով պատմում է Զուբեյդան։

Խուլերի աշխարհը

Փոքր հասակում Զուբեյդան շատ է նեղսրտել ու արտասվել հասարակության վերաբերմունքից, բայց եկել է մի տարիք, երբ ընդվզելու ու աշխարհին ինչ-որ բաներ ապացուցելու ցանկություն է մեջն առաջացել, ու հասկացել է, որ սկսել է ժպտալ ի պատասխան բոլոր տեսակի խտրականության ու վատ վերաբերմունքի։

«Խուլերի աշխարհը ուրիշ աշխարհ է, խուլերը հրաշք են, իրենք իրենց մշակույթն ունեն, մի լեզվի ու մշակույթի են տիրապետում, որ Աստծո պարգևն է, մարմնի լեզուն է, մարդկային հոգու լեզուն է։ Մազերիս ծայրից մինչև ոտքերիս եղունգների ծայրը զգում եմ այդ լեզուն։ Ոչ մի տեղ չեք գտնի այդքան անկեղծություն, որքան իրենց աշխարհում է»,- ոգևորված պատմում է Զուբեյդան։ 

Իրազեկվածության պակաս

Մեր օրերում թեպետ հասարակության վերաբերմունքը որոշ հարցերում փոխվել է, բայց, միևնույն է, իրազեկվածության պակասը թույլ չի տալիս ստեղծել այն իրական ներառական աշխարհը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ երազում են ապրել։

«Ես նաև եկեղեցու պատարագներն եմ թարգմանում, ու երբ տրանսպորտով գնում ենք ու ժեստերի լեզվով ենք խոսում, վերջում ասում եմ՝ կանգառում կպահեք, բոլորն ասում են՝ բա շուտ խոսեիր։ Հետո հարցնում են՝ իրե՞նք էլ են խոսում։ Ու բացասական պատասխանի դեպքում ասում են՝ վա՜յ, ինչ մեղք են։ Բայց ինչո՛ւ են մեղք, նրանք չեն ուզում, որ իրենց խղճան, նրանք ուզում են ապրել հավասարը հավասարի պես»,- նշում է Զուբեյդան։

Զուբեյդան նաև երեխաների հետ է աշխատել։ Երեխաների անկեղծությունն ու սերն էլ սահման չունեն, ասում է, բայց չնայած այդ ամենին՝ աշխատանքը հեշտ չի տրվում։ Գաջեթների առկայությունը երեխաներին ավելի ծույլ է դարձրել, սովորել չեն ուզում, հետևաբար ուսուցիչը պետք է այնքան նոր ու հետաքրքիր մեթոդներ մշակի, որ կարողանա երեխաներին գրավել։

«Այսօր հեռախոսները հնարավորություն են տալիս նրանց առաջ մի մեծ աշխարհ բացել։ Մի կողմից էլ լավ է, քանի որ սկսում են ինտեգրվել, շփվում են այլազգիների հետ, ծանոթանում միջազգային ժեստերի լեզվին»,- ասում է Զուբեյդան։

Ժեստերի լեզուն լեզու է ցանկացած օտար լեզվի նման։ Չկա որևէ ոլորտ կամ բառ, որ չթարգմանվի ժեստերի լեզվով։ Որպես օրինակ Զուբեյդա Մելիքյանը մեջբերում է ցանկացած օտար լեզու, որտեղ եթե անգամ չկան համարժեք բառեր, այնուամենայնիվ, միտքն ամբողջությամբ հնարավոր է թարգմանել։ 

Զուբեյդան թարգմանչություն է արել դեռ 4-5 տարեկանից, հիշում է՝ մայրը իր հետ խանութ էր տանում, որ Զուբեյդան թարգմանի։ Մեկ անգամ նույնիսկ մորն օգնել է ու թարգմանել մեկ այլ խուլ կնոջ ալիմենտը վերականգնելու համար, ու ստացվել է։

Զուբեյդան հաճախ է իր կյանքի օրինակը բերում խուլ երեխաների մոտ, ցույց տալու համար, թե ինչպես է ինքը իր համառության շնորհիվ կարողացել կյանքում հաջողության հասնել։

Խտրականություն

Խուլ մարդիկ այսօր էլ բախվում են խտրական վերաբերմունքի։ Զբաղվածության խնդիրը լուծելու ճանապարհին խտրականությունն ամենամեծ խոչընդոտն է։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի մարդահամարի տվյալներով ավելի քան 2300 մարդ չի լսում, իսկ շուրջ 29.000 մարդ շատ է դժվարանում լսել, նույնիսկ երբ լսողական սարք է օգտագործում»։ 

«Մարդը կարող է լինել շատ լավ մասնագետ, բայց քանի որ գործատուն խնդիր ունի նրա հետ հաղորդակցվելու, չի վերցնում աշխատանքի։ Այդ իսկ պատճառով խուլերի մեծ մասը ունի աշխատանքի խնդիր»,- արձանագրում է Զուբեյդան։

Եթե այսօր որևէ բան փոխելու հնարավորություն ունենար, ասում է՝ առաջին բանը, որ կաներ, իսկական ներառականություն ապահովելն է։ Հիշում է, որ Ֆինլանդիայում մարդիկ այնքան մեծ արդյունքի էին հասել, որ խուլերն ու մյուս մարդիկ իրար հետ շփվում էին հավասարը հավասարի պես, խուլերը բառային հաղորդակցություն ունեին, մարդիկ՝ ժեստերի լեզու գիտեին։

«Մեզ մի քիչ պետք ա դուրս գալ միօրինակությունից ու սովորել սիրել իրար։ Այսօր մեր հասարակության մեջ սերն է պակասում»,- ասում է Զուբեյդան։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի

MediaLab.am

The post Կառուցելով կամուրջներ. Զուբեյդան՝ խուլ մարդկանց գեղեցիկ աշխարհի, անսահման սիրո, կամքի և խտրականության մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Летняя оздоровительная кампания: в фокусе внимания – безопасность детского отдыха



Мода

«585*ЗОЛОТОЙ» выступила партнером медиафестиваля творческой молодежи YOUPITER






Новости 24 часа

Дивный новый мир цифровизации: в Москве пройдет Форум «Время цифры»



Game News

Видеоновости: Дата релиза Tarisland, Zenless Zone Zero и Auroria, релиз Construction Simulator 4 и бета NFS Assemble



Москва

Источник 360.ru: во «Вкусно — и точка» в Москве произошла утечка азота



News Every Day

When Narine asked Gambhir 'can I bring my girlfriend to IPL?'



Авто

Для строительства участка Приморского кольца в Калининградской области ищут подрядчика



Москва

Как маленькая страна собралась "ставить на колени" Россию: Станет ли Путин отвечать Эстонии?



Пётр Чайковский

В Кирове начали создавать мурал к 650-летию города с изображением Циолковского, Грина и Чайковского



Москва

Антон Слободчиков: Новой корпус медицинского центра на западе Москвы готов наполовину



Сюзанн Ленглен

Матч Котова и Вавринки перенесли на корт Сюзанн Ленглен



Москва

Весь мир чипировали умом Ленина?! Раскрыта загадка Мавзолея В.И. Ленина. Проект "Святой Ленин".



Михаил Кутушов

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Симферополь

Арт-знакомство «Искусство должно давать счастье и радость»



Москва

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей



Москва

Собянин рассказал о расширении функционала МЭШ



Москва

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Рейтинг 100 самых продаваемых франшиз России на 2024

В Москве задержан участник банды по делу о нападении на Будённовск в 1995 году

Дивный новый мир цифровизации: в Москве пройдет Форум «Время цифры»

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов


Москва

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей






Rss.plus

Eurasianet: Азербайджан публично и цинично уничтожает армянское культурное и историческое наследие в Нагорном Карабахе

Дивный новый мир цифровизации: в Москве пройдет Форум «Время цифры»

До плюс 50 градусов: Каким городам России грозит аномальная жара летом 2024 года. Опубликован список

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов

Moscow.media
Москва

Собянин: Около обновленных поликлиник создано более 600 зон отдыха



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Баста: товарищеский матч ФК Ростов - СКА могут провести осенью 2024 года




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Зенит» добыл волевую победу в матче с «Балтикой» и завоевал Кубок России

Неделя легкой атлетики пройдет в Москве

Пятеро саратовских гребцов выступят на играх БРИКС


Андре Агасси

Не ходите, дети, в теннис: как Андре Агасси и Штеффи Граф подарили детям право выбора



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России