UFC-ի առաջնությունը, որի ժամանակ պետք է մենամարտեին Նուրմագոմեդովն ու Ֆերգյուսոնը, չեղարկվել է
Ընդհանուր մենամարտերի առաջնությունը՝ UFC 249-ը, չեղարկվել է: Շոուն պետք է անցկացվեր ապրիլի 18-ին, սակայն դրա անցկացման վայրը դեռևս անհայտ է: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ UFC-ի նախագահ Դան Ուայթը հաստատել է, որ ապրիլի 18-ին նախատեսված UFC 249-ը չեղարկվել է: Սկզբում գլխավոր մենամարտի ժամանակ պետք է հանդիպեին Խաբիբ Նուրմագոմեդովը և Թոնի Ֆերգյուսոնը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ռուսաստանցի մարզիկը չէր կարողացել լքել երկիրն ու ԱՄՆ ուղևորվել: Նրան պետք է փոխարիներ Ջասթին Գեթչին:
Ուայթի խոսքով՝ նա պատրաստ էր առաջնությունը կազմակերպել, սակայն «չէր կարողացել կառավարել իրավիճակը»: