Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը ներկայացրել է աճուրդի և գումարը կտրամադրի Ուկրաինայի երեխաներին
2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Մուրատովը մրցանակը ներկայացրել է աճուրդի, որը կիրականացնի Heritage Auctions տունը: Մուրատովը վաճառքից ակնկալվող ամբողջ գումարը փոխանցելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ ՅՈւՆԻՍԵՖ-ին, որն իր խողովակներով օգնություն կտրամադրի ուկրաինացի փախստական-երեխաներին և նրանց ընտանիքներին: Աճուրդը մեկնարկել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, և կավարտվի հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրը, Նյու Յորքում Մանհեթենի The Times Center համալիրում... Читать дальше...