Թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ հասել է 17․22-ի
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել։ Հունիսի 13-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 17․22-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Լիրան միաժամանակ արժեզրկվում է եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր ժամը 10։45-ի դրությամբ արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/18․043, 1 ստերլինգ/21․11 փոխարժեքով։ Թուրքական լիրայի այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին […]