40-ամյա տղամարդը կալանավորվել է. թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտվել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում թմրամիջոցների իրացման վերաբերյալ հերթական տեղեկություններն էին ստացել, ըստ որոնց՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ ձեռք է բերում տարբեր թմրամիջոցներ և իրացնում։